Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Մենք պակասում ենք քանակով, փոքրանում՝ տարածքով, բայց ծիծաղում ենք ուրիշների վրա

Մենք պակասում ենք քանակով, փոքրանում՝ տարածքով, բայց ծիծաղում ենք ուրիշների վրա
15.03.2024 | 15:26

Նայում եմ քարտեզին՝ մեր տարածաշրջանի երկրները մաստեր-կլաս են ցույց տալիս տարբեր հարցերում։

Հարևանները. Իրանը` դարերով պետականություն պահելու ու անկախ քաղաքականություն վարելու հարցերում։

Վրաստանը` տարբեր ժամանակներում ճկունության հարցում։

Թուրքիան` պետականության ու այն երբեք չկորցնելու, տարածք գրավելու ու ամեն գնով պահելու, ուժեղներից օգուտներ պոկելու (թեկուզ խաբելով) հարցերում։

Ադրբեջանը` ընդամենը 100 տարվա ընթացքում լուրջ պետություն կառուցելու ու չոբանից ազգ դառնալու հարցում։

Տարածաշրջանում ուժ ունեցող ոչ հարևան երկրները.

Ռուսաստանը` այդքան թշնամի ունենալով ամեն դար ընդարձակվելու, անհամեմատ ուժեղ թշնամիներին չպարտվելու ու վերջում հաղթելու հարցերում։

Չինաստանը` արտադրությամբ աշխարհը գրավելու ու աշխատասիրությամբ մանրից թելադրող դառնալու թեմայով։

Հնդկաստանը այդքան չգիտեմ, բայց նայում ես աշխարհի մեծ, հզոր ու լուրջ կորպորացիներին ու տեսնում, որ շատ-շատերի ղեկավարները հնդիկ են։

ԱՄՆ-ի ու Անգլիայի մասին էլ առասպելն ու իրականը այնքան են խառնվել, որ տարբերելն էլ հեշտ չի։

Մենք ի՞նչ ենք անում:

Մենք, լինելով մոլորակի ամենալավ տարածքի տերը, մանր-մանր դա օտարելով յոլա ենք ուզում գնալ։ Հետն էլ ծաղրում ու ձեռ ենք առնում մնացածին։

Էն ուզբեկներն արդեն հասնում են 40 միլիոնին։

Մենք պակասում ենք քանակով, փոքրանում ենք տարածքով, բայց խնդում ենք ուզբեկների վրա, ծաղրում ենք չինական ապրանքները ու ժամանակ անցկացնում։

Հա, մեկ էլ հավեսով ջհուդ ենք քրֆում, ովքեր աշխարհն են գրավել, նախնական` բացի թշնամիներից ոչինչ չունենալով։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ

šÂ¬Ã¦â€“†Ñ€â‚¬æ°£â‚¬/1337627488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 11.06.2025